«Միսս Մինեսոտա ԱՄՆ»-ին առաջին անգամ հիջաբով եւ բուրկինիով մահմեդական աղջիկ է մասնակցել

12:32   29 նոյեմբերի, 2016

Ծնունդով Սոմալիից 19-ամյա ամերիկուհի Հալիմա Ադենը «Միսս Մինեսոտա ԱՄՆ» մրցույթին մասնակցել է հիջաբով եւ բուրկինիով:

Ըստ Daily Mail-ի՝ Հալիման մրցույթի պատմության մեջ մտել է որպես առաջին մասնակից, որը ժյուրիին ներկայացել է մահմեդական կանանց լողագեստով:

«Երկար ժամանակ կարծում էի, որ վատ է տարբեր լինելը, բայց հիմա գիտակցում եմ, որ բոլոր մարդիկ տարբեր են, եւ որքան ձանձրալի կլիներ, եթե բոլորը միանման դառնային:

Հիջաբը ճնշման նշան չէ, այլ կարեւոր ընտրություն: Ուզում եմ, որպեսզի մարդիկ հասկանան, որ սա իմ ընտրությունն է, եւ տեսնեն, որ կարելի է միաժամանակ գեղեցիկ եւ համեստ լինել»,- ասել է Հալիման:

Համեմատելով իրեն եւ մորը՝ աղջիկը եզրակացրել է, որ ներգաղթյալների երիտասարդ սերունդն ավելի ամերիկանացված է, իսկ ինքը երազում է ՄԱԿ-ի դեսպան դառնալ:

 

Լուսանկարները՝ TNS-ի, AP-ի



© NEWS.am STYLE