Հրաշալի ֆոտոսեսիա հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանից

14:05   29 նոյեմբերի, 2016

NEWS.am STYLE-ը կրկին հաճույքով ձեր ուշադրությանն է ներկայացնում Ուկրաինայում բնակվող տաղանդավոր դիզայներ Հայկ Ավանեսյանի աշխատանքները։ Հայկը հոկտեմբերին Կիեւի «Шоколадный Домик» ցուցասրահում ցնցեց իր շքեղ հավաքածուի ցուցադրությամբ: Նրա գործերը ներկայացնող մոդելները պրոֆեսիոնալներ էին՝ Միլանի, Փարիզի, Նյու Յորքի Նորաձեւության շաբաթներում աշխատանքի փորձով, իսկ ցուցադրությունը բացեց Միսս Ուկրաինա Ալեսանդրա Կուչերենկոն:

Հիմա էլ հայտնի դիզայները օլիմպիական չեմպիոնուհի Օլգա Սալադուխայի մասնակցությամբ ֆոտոսեսիա է ներկայացրել: Նկարահանումները կատարվել են Կիեւի թեթեւ ատլետիկայի մարզադահլիճում, որտեղ սովորաբար մարզվում է Օլգան: Իսկական մարզում է անցկացվել՝ նախավարժանքով ու դադարներով, վազքով եւ ցատկերով:

«Այս ֆոտոսեսիայով ցանկանում էի ցուցադրել պայքարի մթնոլորտը, երեկոյան զգեստներով լեգենդար մարզուհու մարզումների պատմությունը»,- նշել է Հայկ Ավանեսյանը:

Նյութի պատրաստմանն աջակցել է Հայկ Ավանեսյանի Նորաձեւության տան մամուլի ծառայությունը



© NEWS.am STYLE