Ինչպիսի՞ դիմահարդարմամբ գնալ սիրելիի հետ առաջին հանդիպմանը (տեսանյութ)

19:35   29 նոյեմբերի, 2016

Առաջին ժամադրությունը յուրաքանչյուր աղջկա կյանքի կարեւորագույն իրադարձություններից մեկն է: Երեւի երկրագնդի վրա չկա մի աղջիկ, որը հուզված չլինի այս կարեւոր իրադարձությանն ընդառաջ. չէ՞ որ, պետք է մանրակրկիտ պատրատվել սիրելի անձնավորության վրա տպավորություն գործելու համար՝ հագուստից սկսած դիմահարդրումով եւ վարսահարդարումով վերջացրած՝ ամեն ինչ կարեւոր է:

Հատկապես, պետք է ուշադիր լինել դիմահարդարման հարցում, քանի որ դրա չարաշահումը կարող է հակառակ տպավորություն ստեղծել:

YouTube-ում հանդիպել ենք մի տեսանյութի, որտեղ գեղեցիկ դիմահարդարը ցուցադրում է, թե ինչպես կարելի է շպարվել առաջին հանդիպման ժամանակ.

«Պետք է լինել գեղեցիկ, բայց միեւինույն ժամանակ չպետք է կրել շատ ծանր make up: Ամեն ինչ պետք է լինի մեղմ եւ նուրբ»,-խորհուրդ է տալիս աղջիկը:

Դե, իսկ մնացած ցուցումներին հետեւեք տեսանյութի միջոցով:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE