Էմիլի Ռատաժկովսկին, Քենդալ Ջեները եւ այլ մոդելներ՝ Love-ի սուրբծննդյան օրացույցի «թեժ» հոլովակում

16:23   29 նոյեմբերի, 2016

Շուտով՝ գրեթե մեկ ամսից, կաթոլիկները նշելու են Սուրբ Ծննդյան տոնը, իսկ դա նշանակում է, որ արդեն դեկտեմբերի սկզբին վաճառքի կհանվի Love Magazine ավանդական օրացույցը՝ մոդելների եւ երգչուհիների լուսանկարներով:

Իսկ համացանցում արդեն օրացույցի անոնսն է հայտնվել: Հոլովակում նկարահանվել են Սառա Սամպայոն, Թեյլոր Հիլը, Էմիլի Ռատաժկովսկին, Դաուտցեն Քրեզը, Քենդալ Ջեները, Ջորդան Դանը, Ստելլա Մաքսվելը, Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհի Նինա Անդալը եւ այլ մոդելներ:

Ի դեպ՝ հոլովակի ամբողջական տարբերակում կարելի է սպասել նաեւ Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերին, Քիմ Քարդաշյանին, Փերիս Հիլթոնին, Սիարային, Քրիսի Թեյգենին, Ալեսանդրա Ամբրոսիոյին, Բարբարա Պալվինին եւ այս տարվա ընթացքում պարբերականի հերոսները դարձած այլ հայտնիների:

 



© NEWS.am STYLE