Քանյե Ուեսթին դուրս չեն գրել հիվանդանոցից. ռեփերի վիճակը կայուն չէ

15:02   29 նոյեմբերի, 2016

Քանյե Ուեսթի գործերը, կարծես, լավ չեն: Ռեփերը դեռեւս Լոս Անջելեսի հիվանդանոցում է: Քիմ Քարդաշյանի 39-ամյա ամուսնու վիճակը դեռ լավ չէ, բժիշկների պնդմամբ՝ նա պարանոյա ունի:

Ըստ TMZ-ի՝ Քանյեն, կարծես, ծրագրում էր դուրս գրվել արդեն այսօր եւ մնալ Քարդաշյան գերդաստանի ընտանեկան բժշկի հսկողության տակ:

Բայց Քիմը Քանյեի հետ գիշերում է հիվանդանոցում եւ ամեն կերպ աջակցում նրան, երաժշտի վիճակը կայուն չէ: Նրան տանջում են գիշերային մղձավանջները, եւ նա դեռ հիվանդանոցում կմնա:

Նշվում է, որ Քանյեի վիճակի պատճառը ոչ այնքան աշխատանքն է, որքան Փարիզում Քիմի կողոպուտը: Ռեփերը չէր ուզում համերգներ տալ, որպեսզի կարողանար կնոջ կողքին լինել:

 



© NEWS.am STYLE