Ինչպե՞ս է Սիրուշոն անվանել կրտսեր որդուն. մեկնաբանում է երգչուհու մենեջերը

15:15   29 նոյեմբերի, 2016

Սիրուշոն հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, որի թե ստեղծագործական, թե անձնական կյանքը միշտ լինում է հանրության ուշադրության կենտրոնում: Թեեւ երգչուհին հաճախ փորձում է խնամքով թաքցնել իր անձնական կյանքի որոշ մանրամասներ՝ առավել եւս նրանք, որոնք վերաբերում են իր զավակներին, միեւնույն է, հանրությունը միշտ գտնում է որեւէ տեղեկություն…

Ինչպես օրինակ՝ այսօր համացանցում երկրպագուները սկսեցին ակտիվորեն քննարկել այն փաստը, որ երգչուհին երկրորդ որդուն անվանել է Միքայել:

Սիրուշոյի երկրպագուների հետաքրքրասիրությունը բավարարելու համար զրուցեցինք նրա մենեջեր Նունե Խուրշուդյանի հետ, որը հաստատեց, որ երգչուհին եւ ամուսինը իրենց որդուն անվանել են Միքայել, սակայն միեւնույն ժամանակ զարմացավ, որ այս տեղեկությունը միայն այսօր է սկսվել քննարկվել.

«Տարօրինակ է, որ այսօր են սկսել խոսել այս մասին, քանի որ ավելի վաղ Սիրուշոն իր սոցիալական ցանցերի միջոցով հրապարակել էր երկրորդ որդու անունը»,-նշեց երգչուհու մենեջերը:

Ի դեպ, Սիրուշոն այս շրջանում ԱՄՆ-ում է: Իսկ մեկնելուց առաջ երգչուհին հրապարակել էր նաեւ լուսանկար՝ փոքրիկ Միքայելի հետSmile



© NEWS.am STYLE