Եվա Բաղդասարյանը՝ ծննդյան օրվա եւ սիրելիի կազմակերպած անակնկալի մասին (ֆոտո)

16:04   29 նոյեմբերի, 2016

Սերիալներից հայտնի դերասանուհի Եվա Բաղդասարյանը երեկ նշում էր ծննդյան 22-ամյակը: Շնորհավորանքներն ու անակնկալները Եվայի օրվա ամենակարեւոր մասն էին դարձել: Իսկ ծննդյան խնջույքի եւ դրա մանրամասների մասին դերասանուհին պատմեց NEWS.am STYLE-ին:

«Երեկ բազում շնորհավորանքներ եւ նվերներ եմ ստացել՝ ծաղկեփնջեր, զարդեր, դիմահարդարման պարագաներ, գեղեցիկ զգեստներ՝ մի խոսքով՝ այն ամենը, ինչը ուրախացնում է բոլոր աղջիկներին»,-նշեց Եվան, որը ծննդյան տարեդարձն անցկացրել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում՝ ընկերների, մտերիմների եւ սիրելիի հետ միասին: Ի դեպ, ծննդյան օրվա ամենամեծ անակնկալը հենց սիրելին էր կազմակերպել Եվայի համար.

«Ամբողջ խնջույքը հենց նա էր կազմակերպել, ինձ, պարզապես, ասել էր, որ հրավիրեմ ընկերներիս: Դա օրվա ամենամեծ անակնկալն էր»,-նշեց դերասանուհին, սակայն չցանկացավ բացահայտել նրա մասին այլ մանրամասներSmile:

Ի տարբերություն շատերի՝ Եվան սիրում է իր ծննդյան օրը.

«Անկեղծ ասած՝ չեմ հասկանում այն մարդկանց, որոնք չեն սիրում իրենց ծննդյան օրերը: Չէ՞ որ, դա կյանքի ամենակարեւոր օրն է, երբ բոլորի ուշադրության կենտրոնում հենց դու ես, երբ ծնվել ես ու ապրում ես»:

Ինչպես ամեն տարի՝ այս տարի եւս գեղեցկուհին ծննդյան օրը պահել է երազանք.

«Իհարկե, պահել եմ երազանք` լինել միշտ երջանիկ ու սիրված: Սրա մասին, կարծում եմ, երազում է ցանկացած աղջիկ եւ կին»,-նշեց նա:

NEWS.am STYLE-ը եւս շնորհավորւմ է Եվային՝ մաղթելով, որ նրա ցանկությունը իրական դառնա ամբողջ կյանքի ընթացքում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE