Moschino-ի 1500 դոլարանոց բաճկոններով Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն եւ այլ մոդելներ՝ Էյֆելյան աշտարակի մոտ

17:27   29 նոյեմբերի, 2016

Վաղը Փարիզում տեղի կունենա Victoria's Secret Fashion Show-ն: Բեմ կբարձրանան մոդելային աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչները: Շոուի անցկացման վայրը, սակայն, մինչեւ հիմա գաղտնի է պահվում, քանի որ Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների մտավախություն ունեն:

Ցուցադրությանը կմասնակցեն Ալեսանդրա Ամբրոսիոն, Ադրիանա Լիման, Լիլի Օլդրիջը, Ժասմին Տուկսը՝ Fantasy Bra-ով, Լաիս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելը, Թեյլոր Հիլը, Քենդալ Ջեները, Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը եւ այլ մոդելներ:

Շոուի ընթացքում ելույթ կունենան նաեւ Լեդի Գագան, Բրունո Մարսը եւ The Weeknd-ը:

Իսկ մինչ այդ Ալեսանդրա Ամբրոսիոն, Ադրիանա Լիման, Լիլի Դոնալդսոնը, Էլզա Հոսկը, Լիլի Օլդրիջը եւ Ժասմին Տուկսն Էյֆելյան աշտարակի ֆոնին լուսանկարվել են Moschino-ի 1500 դոլար արժողությամբ բաճկոններով:

Լիլի, Ադրիանա, Ժասմին, Ալեսանդրա, Լիլի եւ Էլզա

Ալեսանդրա Ամբրոսիո

Ադրիանա Լիմա

Ժասմին Տուկս

Լիլի, Ադրիանա եւ Ժասմին

Ի դեպ՝ շոուն եթեր կհեռարձակվի մեկ շաբաթ անց:

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Goff Photos-ի



© NEWS.am STYLE