Էպատաժային Լեդի Գագային «բռնացրել» են Փարիզում

12:05   30 նոյեմբերի, 2016

Victoria’s Secret Fashion Show-ի նախաշեմին Փարիզում «բռնացրել» են երգչուհի Լեդի Գագային:

Ցուցադրությունը կայանալու է Փարիզում, սակայն անցկացման վայրը մինչեւ վերջին պահը գաղտնի են պահում, քանի որ Ֆրանսիայի մայրաքաղաքում վախենում են ահաբեկչություններից:

Victoria's Secret show-ին մասնակցելու են Ալեսանդրա Ամբրոսիոն, Ադրիանա Լիման, Լիլի Օլդրիջը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկսը՝ Fantasy Bra-ով, Լիաս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելը, Թեյլոր Հիլը, Քենդալ Ջեները, Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերն ու այլ մոդելներ: Ելույթ են ունենալու նաեւ Լեդի Գագան, Բրունո Մարսը եւ The Weeknd-ը:

Լեդի Գագային երեկ արդեն նկատել են էպատաժային կապույտ վերարկուով:

Նյութը եւ լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE