Ռոբ Քարդաշյանը տեղափոխվել է Բլեք Չայնայի մոտ

13:05   30 նոյեմբերի, 2016

Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան դստեր՝ Դրիմ Ռենեի ծննդից առաջ մշտապես վիճում էին: Նրանք ամռանը պետք է ամուսնանային, բայց Ռոբը Բլեքին խանդեց ինչ-որ ռեփերի եւ ընկերուհու հետ վիճելով՝ իր տուն վերադարձավ:

Այս ամենը տեւեց մինչեւ նոյեմբերի 10-ը, երբ լույս աշխարհ եկավ Դրիմ Ռենեն: Ռոբն ու Բլեքն այս ընթացքում ոչ մի անգամ չեն վիճել, իսկ երեկ Քիմ Քարդաշյանի 29-ամյա եղբայրը տեղափոխվել է Բլեք Չայնայի Կալաբասասի առանձնատուն:

«Ռոբն ուզում է ավելի մոտ լինել դստերը՝ Դրիմ Ռենեին: Նա ամեն ինչ անում է՝ Չայնայի հետ հարաբերությունները հարթելու համար: Ռոբն ուզում է Բլեքի եւ Դրիմի հետ ապրել: Նա շատ երջանիկ է»,- պատմել է աղբյուրը:

Օրերս Ռոբն Instagram-ում դստեր հետ տեսանյութ էր հրապարակել, որի տոտիկներին Ռոբ Քարդաշյանին շարքի գուլպաներ էին:

 

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE