11:01 30 նոյեմբերի, 2016Քանյե Ուեսթը դեռեւս Լոս Անջելեսի հիվանդանոցում է: Արեւմտյան լրատվամիջոցներում երեկ լուրեր էին պտտվում, որ ռեփերին դուրս են գրելու, բայց բժիշկները որոշել են, որ 39-ամյա Քանյեն դեռ պետք է իրենց հսկողության ներքո լինի:

Արտիստի ախտորոշումն է՝ հյուծում եւ պարանոյա: Քիմ Քարդաշյանը գրեթե ամբողջ ժամանակ նրա կողքին է:

Ըստ People-ի՝ Քիմ Քարդաշյանը երեխաներին Ronald Reagan UCLA Medical Center չի բերում, քանի որ չգիտի, թե ինչպես կարձագանքի Քանյե Ուեսթը:

«Նա չի կարող դա անել, քանի որ վախենում է երեխաներին Քանյեի կողքին թողնել, երբ նա այդ վիճակում է: Քիմը չգիտի՝ ինչ սպասել ամուսնուց: Քանյեն շատ անհանգիստ էր հիվանդանոցում, նա բժիշկների մշտական հսկողության ներքո է:

Նա դեռեւս չի կազդուրվել, այդ պատճառով վաղ է տուն վերադառնալու մասին: Խնդիրն այն է, որ Քանյեի վիճակը շատ չի տարբերվում հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ գրանցված վիճակից»,- նշել է պարբերականի աղբյուրը:

Ի դեպ՝ երեկ հաղորդվեց, որ The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուն անորոշ ժամկետով փակվել է։

Սակայն Քարդաշյանների ներկայացուցիչը հերքել է այս տեղեկությունը՝ հայտարարելով, որ շոուն շարունակում են նկարահանել:
