Քայլի Ջեներն իր խանութն է ցուցադրել բացման նախաշեմին

14:14   30 նոյեմբերի, 2016

Դեկտեմբերի 10-ին Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, Լոս Անջելեսում բացելու է իր առաջին խանութը՝ Kylie Cosmetics-ը: Այնտեղ կոսմետիկա եւ աքսեսուարներ են վաճառվելու:

Ռեալիթի շոուի 19-ամյա աստղն իր Snapchat-ում լուսանկար է հրապարակել, որում մոր հետ պատկերված է խանութում, որտեղ գրեթե ամեն ինչ պատրաստ է բացման համար:

Քրիս Ջեներ

Քայլի Ջեները՝ թիմի հետ

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ համացանցը ցնցել էր լուսանկարը, որում նախագահ Օբաման Քայլիին «Ազատության շքանշան» էր հանձնում:

Կեղծ լուսանկարը մեծ իրարանցում էր առաջացրել Քայլիի երկրպագուների շրջանում, որոնք հավատացել էին դրա իսկությանը:

 



© NEWS.am STYLE