Գեղեցկուհի Քրիսի Թեյգենը նշում է ծննդյան 31-ամյակը. մոդելի TOP 10 ամենաշքեղ կերպարները (ֆոտո)

17:03   30 նոյեմբերի, 2016

Ամերիկացի մոդել Քրիսի Թեյգենն այսօր դարձավ 31 տարեկան: Յուրահատուկ արտաքինի եւ շքեղ կազմվածքի շնորհիվ` Թեյգենը բազմիցս հայտնվել է ամենահեղինակավոր բրենդների թրենդբուքերում, ինչպես նաեւ գովազդել է լողազգեստներ եւ ներքնազգեստներ:

Թեյգենին նաեւ ճանաչում են` որպես հայտնի երգիչ եւ երաժիշտ Ջոն Լեջենդի կնոջ:

Ի դեպ, երգչի ամենահայտնի երգերից մեկի` All of Me-ի տեսահոլովակի հերոսուհին հենց Քրիսին է: Դե բնական է` էլ ի՞նչ ավել գեղեցիկ կառուցվածքով մոդել պետք է գտներ Ջոնը, որը կնկարահանվեր իր հիթային տեսահոլովակում եւ որին նա կկարողանար անկեղծ սրտով ասել` «Իմ ողջ էությամբ սիրում եմ ես քեզ»:

Ռոմանտիզմը թողնենք մի կողմ եւ վերադառնանք գեղեցկուհու կարիերային` ձեր ուշադրությանը ներկայացնելով մոդելի TOP 10 ամենաշքեղ կերպարները:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE