Ռիհանան, Զենդայան եւ այլ աստղեր՝ FN Achievement Awards-ին

15:45   30 նոյեմբերի, 2016

Նյու Յորքում նախօրեին կայացել է FN Achievement Awards-ի 30-րդ արարողությունը: Ուշադրության կենտրոնում է եղել Ռիհանան, որը ներկայացել է Puma-ի հետ համագործակցությամբ ստեղծված իր սեփական շարքի Fenty Puma Creepers կոշիկով:

FN Achievement Awards է շնորհվում կոշիկի լավագույն դիզայներներին:
Puma-ի հետ համագործակցության համար էլ 28-ամյա Ռիհանան «Տարվա լավագույն դիզայներ» է ճանաչվել:

Երեկոյին մասնակցել են նաեւ Նիկի Հիլթոնը, Զենդայան, Դեշա Պոլանկոն եւ այլ աստղեր:
Զենդայան իր հերթին պարգեւատրվել է Daya by Zendaya կոշիկի հավաքածուի համար:

 

Զենդայա

Մայքլ Քորս եւ Զենդայա

Դեշա Պոլանկո

Նիկի Հիլթոն

Օլիվիա Պալերմո

Կյարա Ֆերանյին՝ Christian Dior զգեստով

Քրիստի Բրինքլի

Դիզայներ Ռեբեկա Մինկոֆ 

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Startracks-ի, Getty-ի, Rex-ի, Shutterstock-ի, Xposure-ի, WireImage-ի



© NEWS.am STYLE