«Եվրատեսիլ 2017». Euphoria հիթը կատարող Լորինը վերադառնում է մրցույթ

16:50   30 նոյեմբերի, 2016

Մինչ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի կազմակերպիչները Կիեւում զբաղված են կազմակերպական հարցեր լուծելով, շվեդ երգչուհի Լորինը, որը Euphoria հիթով հաղթեց 2012 թվականի «Եվրատեսիլ»-ում, հայտարարել է մրցույթի ազգային ընտրական փուլին մասնակցելու մտադրության մասին:

Լորինը որոշել է մրցույթ վերադառնալ՝ երկրորդ հաղթանակն ապահովելու: 33-ամյա երգչուհին պատրաստվում է Կիեւում կատարել Statements ստեղծագործությունը։

Մրցույթի ազգային ընտրական փուլի հաղթողն էլ «Եվրատեսիլ 2017»-ին կներկայացնի երկիրը:

Չնայած «Մելոդիֆեստիվալեն»-ը Շվեդիայում դեռ նոր է սկսվել, Լորինի համար արդեն երկրորդ հաղթանակն են կանխատեսում:

 

 

Աղբյուրը՝ eurovision.tv

 



© NEWS.am STYLE