Որքանով իրական է վիրտուալ դավաճանությունը

22:04   17 դեկտեմբերի, 2016

Եթե զուգընկերդ սկսել է շատ ժամանակ անցկացնել Համացանցում՝ ուրիշ կանանց հետ շփվելով, ուրեմն պետք է իմանաս, թե որքանով է իրական վիրտուալ դավաճանությունը

Վիրտուալ դավաճանության դրական կողմերը

Իրականում տղամարդու ու կնոջ հարաբերությոններում հաճախ են որոշակի ճգնաժամեր լինում։ Դրանք երբեմն այդքան էլ էական չեն  (օրինակ՝ թեթեւ վիճաբանություն չլվացված ափսեների պատճառով), բայց միեւնույն է դրանք վնասում են անձնական կյանքին, եթե ժամանակին չկանխեք դրանք ու չհարթեք հետեւանքները։ Ի՞նչ է մնում ամուսիններին, որոնք նեղացել են իրարից, չեն ուզում հաղթահարեն իրենց հպարտությունն ու առաջին քայլն անել։ Բնականաբար առաջանում է վերքերը ավելի բարյացակամ մթնոլորտում ամոքելու ցանկություն ու որոշ ամուսինների համար «լավագույն ելքն» այդ դեպքում դավաճանությունն է դառնում։

Վիրտուալ դավաճանությունն այս առումով շատ ավելի հանդուրժելի է։ Սեռական ակտ կամ ֆիզիկական մտերմություն սիրահարների միջեւ տեղի չի ունենում՝ միայն տեքստեր ու երեւակայություն։ Շատ կանայք կողմնակի տղամարդկանց հետ նամակագրությունը դավաճանություն չեն համարում, տղամարդիկ նույնպես ոչ միշտ են բացասաբար վերաբերում դրան։

Եվ իրոք, վիրտուալ դավաճանությունն ունի եւս մեկ առավելություն։ Այն սիրեկանի հետ իրական սեքս չի պահանջում, իսկ վիրտուալ սեքսից ստացած զգացողությունները գրեթե չեն զիջում իրական զգացողություններին։

Վիրտուալ դավաճանության բացասական կողմերը

Թերություններն իհարկե ավելի շատ են։ Տղամարդու ու կնոջ հարաբերությունները կարող են պարզապես քանդվել դրանց ճնշման ներքո։

Դավաճանությունը միայն ինտիմ մտերմությունը չէ։ Դավաճանությունն առաջին հերթին բարոյական ու հոգեկան հարթության վրա է։ Դժվար թե բռնաբարված աղջկան մեղադրես ամուսնուն անհավատարմության մեջ, մինչդեռ կողմնակի տղամարդու հետ ֆիզիկական հարաբերություն, այնուամենայնիվ, եղել է։Հետեւաբար դավաճանությունը ոչ թե այն է, ինչ մարմնի հետ է կատարվում, այլ այն, ինչ հոգում է կատարվում։

Վիրտուալ դավաճանությունը կարող է անվստահություն ծնել։ Ի՞նչ կզգաս դու, եթե գտնես մեկ այլ կնոջ հետ քո ամուսնու նամակագրությունը։ Հաստատ կտխրես ու կբարկանաս, քանի որ վիրտուալ սեքսի ժամանակ մարդիկ հիմնականում իրենց իրական ցանկություններն են արտահայտում։ Իսկ դու կարող էիր նույնիսկ չկռահել այդ ցանկությունների մասին։ Իմանալով, որ ամուսինդ իր ցանկությունների մասին ուրիշին է պատմում, այլ ոչ թե քեզ՝ դու քեզ վիրավորված կզգաս։ Իսկ վիրավորանքն ու անվստահությունը հանգեցնում են հարաբերությունների խզմանը։

Վիրտուալ դավաճանությունը կարող է նաեւ իրական դառնալ։ Մանավանդ եթե սիրեկանը կամ սիրուհին այնքան էլ հեռու չեն ապրում։ Հաճախ նման հանդիպումներ նախաձեռնողները տղամարդիկ են լինում, սակայն կանայք էլ, համացանցում հանդիպելով բառերի իշխանությանը հմտորեն տիրապետող սիրեկանի, կարող են գլուխները կորցնել ու չդիմանալ իրական հանդիպման գայթակղությանը։

Աղբյուրը՝ Otvetinavse.com



© NEWS.am STYLE