Փիթի հետ ամուսնալուծության պատճառով Ջոլին 34 կգ նիհարել է

13:35   1 դեկտեմբերի, 2016

Անջելինա Ջոլին առանց այն էլ գիրուկ չէր, իսկ հիմա Բրեդ Փիթի հետ ամուսնալուծվելու պատճառով 34 կգ նիհարել է: Փիթի եւ Ջոլիի երեխաները գոհ չեն նրանց բաժանման առիթով եւ ծնողների, հատկապես Էնջիի վրա «ճնշում» են գործադրում՝ պարտադրելով մոռանալ ամուսնալուծության մասին:

Ըստ Radar Online-ի՝ Էնջին ծանր վիճակում է. նա ուզում է բաժանվել Փիթից, բայց եւ չի ցանկանում վնասել երեխաներին:

41-ամյա դերասանուհին 34 կգ նիհարել է ամուսնալուծության հետ կապված սթրեսների պատճառով:

Քանի որ դերասանուհու հասակը 169 սմ է, նրա մարմնի զանգվածը հավասար է 11.9-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգմամբ՝ օրգանիզմի նման վիճակը համարվում է մարմնի զանգվածի արտահայտված դեֆիցիտ:



© NEWS.am STYLE