Քիմ Քարդաշյանի օրվա գրաֆիկը, քանի դեռ Քանյեն հիվանդանոցում էր

12:05   1 դեկտեմբերի, 2016

Քանյե Ուեսթին արդեն դուրս են գրել Լոս Անջելեսի Ronald Reagan UCLA Medical Center հիվանդանոցից:

Հայտնի է, որ Քիմը գրեթե միշտ ամուսնու կողքին էր, որի մոտ հյուծում էին ախտորոշել:

TMZ-ը համացանցում հրապարակել է հայուհու օրվա գրաֆիկը:

Վաղ առավոտյան Քիմն արթնացել է, կերակրել 11 ամսական Սեյնթին, հոգ արել 3 տարեկան Նորթի մասին եւ կազմակերպել նրանց օրը:

Կեսօրին Քիմը հիվանդանոց է գնացել՝ ամուսնու մոտ, մշտապես խոսել եւ խորհրդակցել բժիշկների հետ, սատարել ամուսնուն:

Իսկ երեկոյան նա տուն է վերադարձել, կերակրել երեխաներին ու անկողին տարել:

Այնուհետեւ կրկին վերադարձել է հիվանդանոց՝ Քանյեի մոտ:



© NEWS.am STYLE