12:32 1 դեկտեմբերի, 2016Քանյե Ուեսթին դուրս են գրել հիվանդանոցից: Հիշեցնենք, որ 39-ամյա ռեփերի մոտ պարանոյա է, իսկ կինը՝ Քիմ Քարդաշյանը, կտոր-կտոր էր լինում տան, երեխաների եւ հիվանդանոցի միջեւ:

Մինչ այդ, Us Weekly-ին հայտնի է դարձել, որ ռեփերի՝ հիվանդանոց տեղափոխվելուց առաջ Քիմը ցանկացել է ժամանակավորապես չշփվել ամուսնու հետ:

Բանն այն է, որ Փարիզում կողոպտվելուց հետո Քիմը ցանկացել է, որ ամուսինը սատարի իրեն, իսկ Քանյեն աշխատամոլ է, մշտապես նորմալ չի քնում եւ պարանոյայի է հասել:

«Մինչեւ Քանյեի հիվանդանոց ընկնելը Քիմի անձնական կյանքում դժոխք էր: Ամբողջ գիշեր Քանյեն քննադատում էր տարբեր մարդկանց, հետո խոսում աշխատանքի մասին եւ կատաղում, երբ չէր հասցնում որեւէ բան անել: Գիշերը նա նկարում էր, գրում եւ նույնիսկ մարզվում, նա շատ քիչ էր քնում»,- հաղորդել է պարբերականի աղբյուրը:
«Քիմի համար անտանելի էր դարձել Քանյեի հետ ապրելը: Նա հանգիստ էր ուզում եւ պետք է Նյու Յորք մեկներ՝ միջոցառման, երբ իմացավ, որ Քանյեն հիվանդանոց է ընկել: Նա անմիջապես նրա մոտ գնաց, չնայած զգում էր, որ Քանյեն թքած ունի իր վրա՝ Փարիզի կողոպուտից հետո սատարելու փոխարեն»,- հավելել է աղբյուրը: