Քանյե Ուեսթը դուրս է գրվել հիվանդանոցից

11:01   1 դեկտեմբերի, 2016

Բազմաչարչար Քանյե Ուեսթը վերջապես դուրս է գրվել Լոս Անջելեսի Ronald Reagan UCLA Medical Center հիվանդանոցից:

Ըստ TMZ-ի՝ 39-ամյա ռեփերը հիվանդանոցից հեռացել է Քիմի, թիկնապահների եւ անձնական բժիշկ Մայքլ Ֆարզամի ուղեկցությամբ:

Քանյեն ու Քիմը հայուհու մոր՝ Քրիս Ջեների տուն են գնացել:

Հիշեցնենք, որ Քանյեն հիվանդանոցում էր հայտնվել հյուծում ախտորոշմամբ: Բժիշկները նաեւ նշել էին, որ ռեփերը պարանոյա ունի, իսկ Քիմ Քարդաշյանն այս ընթացքում գրեթե ամբողջ ժամանակ ամուսնու կողքին էր: Քանյեի վիճակի հիմնական պատճառն «աշխատամոլությունն» է, ինչպես նաեւ Փարիզում Քիմին կողոպտելուց հետո հետսթրեսային վիճակը:



© NEWS.am STYLE