11:34 1 դեկտեմբերի, 2016Նախօրեին Փարիզում կայացավ տարվա ամենաաղմկոտ միջոցառումը՝ Victoria's Secret Fashion Show ցուցադրությունը, որին հայտնի մոդելներից բացի՝ առաջին անգամ մասնակցեց նաեւ ռուսաստանցի 30-ամյա մոդել Իրինա Շեյքը:

Ավելի ուշ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Շեյքը հղի է 41-ամյա ընկերոջից՝ Բրեդլի Կուպերից:

Հենց այդ պատճառով շոուի ընթացքում Իրինայի բոլոր հագուստները ծածկել են նրա որովայնը, բայց մոդելի գործընկերուհիներն անմիջապես լրագրողներին են հասցրել նրա հղիության մասին լուրը, ինչի մասին մոդելն ինքն է տեղեկացրել ընկերուհիներին:

Աստղերի ներկայացուցիչներն առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից:

Աղբյուրը՝ Daily Mail