Բոլիվուդյան հեռուստասերիալների աստղ Նանդիշ Սանդուի իրական սերն ու լուսանկարները` կադրից դուրս

15:05   1 դեկտեմբերի, 2016

Երեկ հատուկ մեր ընթերցողների համար բացահայտեցինք, թե ինչպիսին է բոլիվուդյան «Մերժվածը» հայտնի հեռուստասերիալում գլխավոր հերոսուհուն` Իչային մարմնավորող դերասանուհի Թինա Դատան առօրյայում:

Կարծում ենք` ձեզ համար հետաքրքիր կլինի նաեւ մեր այսօրվա անդրադարձը, քանի որ այն եւս նույն հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկի մասին է: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Վիրին մարմնավորող դերասան Նանդիշ Սանդուին` ցուցադրելով նրա TOP 10 լավագույն կերպարները` կադրից դուրս:

Ի դեպ, բոլիվուդյան կրքերը բորբոքելու համար նշենք, որ  34-ամյա դերասանն իրական կյանքում ամուսնացած է եղել ոչ թե հեռուստադիտողների սիրելի Իչայի, այլ հակառակը` ֆիլմում Տապասիային մարմնավորող Ռաշմի Դեսայի հետ:

Ինչեւէ, դիմավորեք` ահա եւ Վիրը` իրական կյանքում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE