Բելգիահայ երգչուհի KéyOh-ը պատվոգրի է արժանացել ՀՀ ՊՆ-ի կողմից

12:46   1 դեկտեմբերի, 2016

Բելգիահայ հայտնի երգչուհի KéyOh-ը (Կարինե Օհանյանը) ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պատվոգրի է արժանացել։ Վերջերս ամուսնացած հայուհին պարգեւատրվել է «ռազմահայրենասիրական, բարեգործական ակտիվ գործունեության համար»։

Фото опубликовано Kéyoh (@keyoh_ko_love)

Նշենք, որ ամիսներ առաջ Բելգիայի Գենտ քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցի կանայք՝ այդ թվում նաեւ KéyOh-ը, հանգանակություն էին կազմակերպել եւ ստացված ամբողջ գումարը փոխանցել ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերին տաղանդավոր երգչուհին հայտնվել էր բելգիական հայտնի MATUVU նորաձեւության ամսագրի նոր համարում։

 



© NEWS.am STYLE