14:20 1 դեկտեմբերի, 2016Նոյեմբերի 30-ին Բարբադոսում նշում էին անկախության 50-ամյակը եւ հենց այս տոնական օրը բարբադոսցիներին շնորհավորելու էին եկել Ուելսի արքայազն Հարին եւ «Բարբադոսի արքայադուստր» Ռիհանան։


Լուսանկարներից պարզ է դառնում, որ կապույտ, դասական կոստյումով ներկայացած Հարին շատ ուրախ է եղել Ռիհանային հանդիպելու առիթով։ Ի դեպ, աշխարհահռչակ երգչուհին նույնպես ընտրել է կապույտ, համեստ զգեստ (Հարի, դու բոլոր շանսերն ունես գրավել Ռիրիի սիրտը, որն այժմ ազատ է Դրեյքից բաժանվելուց հետո)։

Իհարկե, Բարբադոսի վարչապետ Ֆրեյնդել Սթյուարտի հետ հանդիպմանը Հարին, որը վերջին երկու շաբաթվա ընթացքում ճանապարհորդում էր Կարիբյան ծովի կղզիներում, դատարկաձեռն չէր եկել։ Նա բերել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթի 2-րդի շնորհավորանքը. չէ որ հենց նա է Բարբադոսի ղեկավարը։

Նշենք, որ Ռիհանան նույնպես հատուկ Անկախության տոնի (կամ միգուցե Հարիի հետ հանդիպման
) համար է գնացել Բարբադոս, քանզի նախօրեին Նյու Յորքում էր, ուր մասնակցում էր FN Achievement Awards 30-րդ մրցանակաբաշխությանը։
Աղբյուրը՝ Daily Mail