16:43 1 դեկտեմբերի, 2016Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին զայրացած է լուսանկարիչ Ջոնաթան Լեդերի վրա, որը հրապարակել է 2012 թվականի ֆոտոսեսիայից իր մերկ լուսանկարները:

Ֆոտոսեսիայում, որը համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել, Էմիլին ներկայացել է 1950-ականների աղջկա կերպարով:

Նկարներն արված են Polaroid-ով:


25-ամյա մոդելն իր Twitter-ում զայրացած արձագանքել է լուսանկարների հրապարակմանը:


«Հենց սա էլ ես իրավունքների խախտում եմ կոչում: Մտածում էի լռել, որպեսզի չգովազդեմ լուսանկարչին, բայց, կարծես, հարկավոր է պարզաբանել մանրամասները: Այս լուսանկարներն օգտագործվել են առանց իմ թույլտվության: Դա սարսափելի ֆոտոսեսիա էր: 100 լուսանկարներից միայն 5-ն են ներառվել ֆոտոսեսիայում»,- գրել է Էմիլին:

