Բեյոնսեի «All Night» երգի հոլովակը նվաճում է Youtube-ը

16:05   1 դեկտեմբերի, 2016

Նախօրեին Բեյոնսեն Youtube-ի իր beyonceVEVO ալիքում ներկայացրել է All Night երգի հոլովակը: Հանրահայտ երգչուհու տեսահոլովակն արդեն ավելի քան 2.5 մլն դիտում է ունեցել:

Վեց րոպե տեւողությամբ հոլովակում նաեւ աստղի ընտանեկան տեսաարխիվից կադրեր կան. հղիություն, Ջեյ Զիի հետ հարսանիք, մոր հարսանիք, ազգականների հետ հանդիպումներ եւ մանկական տոներ, դստեր՝ Բլյու Այվիի հետ կադրեր:



© NEWS.am STYLE