Би-2-ն ներկայացրել է իր «Птица на подоконнике» երգի հրաշալի հոլովակը

17:27   1 դեկտեմբերի, 2016

Ամեն դեպքում՝ ռուսական ռոքը հզոր եւ հարազատ բան է: Հատկապես, երբ աստղերը հավաքվում եւ գլուխգործող են ստեղծում Իլյա Կորմիլցեւի հիշատակին՝ իր իսկ բանաստեղծությունների հիման վրա:

Կոմպոզիցիան ձայնագրել են անցյալ տարվա աշնանը, Իլյա Կորմիլցեւին նվիրված «Иллюминатор» լայնամասշտաբ նախագծի շրջանակում:

Би-2-ից բացի՝ «Птица на подоконнике» երգի եւ հոլովակի ստեղծմանը մասնակցել են նաեւ Դիանա Արբենինան, Վլադիմիր Շահրինը, Նայք Բորզովը, Նաստյա Պոլեւան, Միխայիլ Կարասյովը, Ալեքսեյ Մոգիլեւսկին եւ Մուսյա Տոտիբաձեն:

«Птица на подоконнике» երգը ներառվելու է Би-2-ի նոր սկավառակում, որը կթողարկվի հաջորդ տարի:



© NEWS.am STYLE