Սեքսուալ Բելլա Հադիդը՝ Love Magazine-ի սադրիչ հոլովակում

10:15   2 դեկտեմբերի, 2016

Գեղեցկուհի Բելլա Հադիդը մեկ օր առաջ մասնակցեց Victoria’s Secret-ի շոուին, իսկ հետո՝ ցուցադրությունից հետո կազմակերպված երեկույթին, որտեղ փայլեց քրոջ՝ Ջիջի Հադիդի հետ:

Իսկ երեկ համացանցում հայտնվել է Love Magazine-ի տեսանյութը՝ Բելլայի մասնակցությամբ: Ամսագրի էջերը զարդարելու են մոդելներ եւ երգչուհիներ, ինչպես նաեւ մինչեւ Սուրբ Ծնունդ ամեն օր համացանցում մոդելների մասնակցությամբ հոլովակներ են տեղադրվելու:

Դրանցում կարող ենք տեսնել Սառա Սամպայոյին, Թեյլոր Հիլին, Էմիլի Ռատաժկովսկուն, Դաուտցեն Քրեզին, Քենդալ Ջեներին, Ջորդան Դանին, Ստելլա Մաքսվելին, Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհուն՝ Նինա Ագդալին եւ այլ մոդելների:

Հոլովակում Բելլան ցուցադրում է, թե ինչպես պետք է ճիշտ աէրոբիկայով զբաղվել:

Աղջիկը դա անում է Էրիկ Պրիդզի Call on Me երգի ներքո, որը 2004 թվականին ցնցել էր վարկանիշները եւ հայտնի է սադրիչ հոլովակով, որում մի խումբ մարդիկ սեռական ակտի ոճով ֆիզիկական վարժություններ են անում:



© NEWS.am STYLE