Քորթնի Քարդաշյանն ու Սքոթ Դիսիկը նորից միասին են

15:06   2 դեկտեմբերի, 2016

Քորթնի Քարդաշյանն ու Սքոթ Դիսիկը բաժանումից մեկ տարի անց նորից միասին են: E! News-ի ներքին աղբյուրի փոխանցմամբ՝ զույգը միասին է արդեն չորս ամիս, բայց այդ մասին պաշտոնապես չէր հայտարարվել:

«Քորթնին եւ Սքոթը որոշել են եւս մեկ անգամ փորձել: Նրանք առանձին էին ապրում եւ հասկացան, որ իրենց եւս մեկ հնարավորություն է անհրաժեշտ: Սքոթը պետք է շունչ քաշեր եւ հանգստանար ընտանեկան կյանքից, բայց նա պատրաստ է վերադառնալ Քորթնիի մոտ»,- նշել է Քարդաշյան ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը եւ հավելել, որ զույգը չի ուզում հարաբերություններում խնդիրներով վնասել երեխաներին:

Հիշեցնենք, որ Քորթնին եւ Սքոթը երեք երեխա ունեն՝ 6-ամյա Մեյսոնը, 4-ամյա Պենելոպան եւ 2 տարեկան Ռեյնը:



© NEWS.am STYLE