13:05 2 դեկտեմբերի, 2016Երեկ Քանյե Ուեսթին դուրս են գրել Լոս Անջելեսի Ronald Reagan UCLA Medical Center հիվանդանոցից: 39-ամյա ռեփերը հիվանդանոցից հեռացել է Քիմի, թիկնապահների եւ անձնական բժիշկ Մայքլ Ֆարզամի ուղեկցությամբ:


Քիմ Քարդաշյանը քույրերի հետ նշել է Քանյեի վերադարձը, ինչպես նաեւ իրենց որդու՝ Սեյնթի տարեդարձը, չնայած տղան ծնվել է դեկտեմբերի 5-ին: Ընտանիքը, հավանաբար, որոշել է միավորել երկու ուրախ իրադարձությունները, հնարավոր է նաեւ, որ Սեյնթի տարեդարձը նախապես նշելը դրական է անդրադարձել Ուեսթի վրա:

Իհարկե, Քարդաշյանների գերդաստանը որոշել է որեւէ աղմկոտ բան չկազմակերպել:
Քլոե Քարդաշյանի Snapchat-ում լուսանկարներ են հայտնվել, որոնցում առաստաղի տակ ճախրող աստղերի տեսքով փուչիկներ են:

Աղբյուրը՝People