Քենդալ Ջեներին Փարիզում կայացած Victoria Secret-ի շոուից մեկ օր անց Նյու Յորքում են «բռնացրել»

15:41   2 դեկտեմբերի, 2016

Երկու օր առաջ Քենդալ Ջեները Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցել է Victoria's Secret Fashion Show շքեղ ցուցադրությունը:

Պոդիում են բարձրացել նաեւ «վետերան հրեշտակներ» Ադրիանա Լիման եւ Ալեսանդրա Ամբրոսիոն, Իրինա Շեյքը (նրա առաջին մասնակցությունն էր Victoria's Secret Fashion Show-ին), Լիլի Օլդրիջը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկսը՝ 2.5 մլն դոլար արժողությամբ Fantasy Bra-ով, Լաիս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելը, Թեյլոր Հիլը, Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը եւ այլ մոդելներ:

Մոդելին տեսել են նաեւ շոուի նախապատրաստական աշխատանքների ժամանակ: Քիմի քույրն ընդհանուր առմամբ մշտապես տեսախցիկների առջեւում է եղել:

Այսօր արդեն Քենդալին «բռնացրել» են Նյու Յորքում: 

Պապարացիները նրան նկատել են թիկնապահի ուղեկցությամբ մեքենայից իջնելիս:

 

 

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ TheImagedirect-ի



© NEWS.am STYLE