Հղի Իրինա Շեյքը՝ Love Magazine-ի հրաշալի հոլովակում

16:01   2 դեկտեմբերի, 2016

Երկու օր առաջ Իրինա Շեյքը մասնակցեց Victoria’s Secret-ի շոուին եւ անմիջապես ուշադրության կենտրոնում հայտնվեց. պարզվեց՝ մոդելը հղի է: Նա նաեւ մասնակցել էր շոուից հետո կազմակերպված երեկույթին։

Իսկ այսօր համացանցում նրա մասնակցությամբ հոլովակ է հրապարակվել՝ նկարահանված Love Magazine-ի համար: LOVE Magazine-ի Youtube-ի ալիքում տեղադրված տեսանյութը պատրաստված է Դեմի Մուրի եւ Պատրիկ Սուեզիի մասնակցությամբ 1990 թվականի «Ուրվականը» լեգենդար ֆիլմի մոտիվներով:

Իրինան դարբնի գործ է ստանձնել: Նշենք, որ LOVE Magazine-ը դեկտեմբերին ամեն օր՝ մինչեւ կաթոլիկների Սուրբ Ծնունդը, աստղերի մասնակցությամբ փոքրիկ հոլովակներ է ներկայացնելու:

Երեկ հրապարակված հոլովակի հերոսուհին Բելլա Հադիդն էր: Հոլովակներում կներկայանան նաեւ Սառա Սամայոն, Թեյլոր Հիլը, Էմիլի Ռատաժկովսկին, Դաուտցեն Քրեզը, Քենդալ Ջեները, Ջորդան Դանը, Ստելլա Մաքսվելը, Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհին՝ Նինա Ագդալը եւ այլ մոդելներ:

 



© NEWS.am STYLE