Տիմատին կրկին ելույթ կունենա Երեւանում

18:32   2 դեկտեմբերի, 2016

Կարծում ենք՝ Տիմատիի երկրպագուների հիշողության մեջ դեռեւս թարմ է սիրված ռեփերի երեւանյան մենահամերգը: Նրանց ուրախացնելու համար շտապենք տեղեկացնել, որ շուտով ռուսական շոու-բիզնեսի սիրված ներկայացուցիչը նոր համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում:

Տիմատիի երեւանյան մենահամերգը կկայանա 2017 թ-ի մայիսի 12-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրւմ: Նոր ծրագրի շրջանակներում ռեփերին կմիանան նախորդ տարի Երեւան ժամանած L'One-ը, ինչպես նաեւ Kristina Si-ն եւ Mot-ը:

Հիշեցնենք, որ ռեփերի երեւանյան նախորդ համերգը կայացել էր 2015 թ-ի դեկտեմբերի 6-ին: Չնայած այն փաստին, որ երգիչը բավականին ուշացած ողջունեց երկրպագուներին, հայ հանդիսատեսը մինչեւ վերջ սպասեց նրան, իսկ բեմահարթակի վրա նրան անդադար ուղեկցում էին ծափահարություններն ու ոգեւորող ճիչերը:

Ինչեւէ, հուսանք՝ գալիք համերգի ժամանակ Տիմատին երկար չի սպասեցնի իր հանդիսատեսին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE