Ցնցող սեքս տեսագրություն, ինտիմ լուսանկարներ ու հարաբերություններ Դմիտրի Նագիեւի հետ․ հաքերները կոտրել են Օլգա Բուզովայի էլեկտրոնային փոստը

18:55   2 դեկտեմբերի, 2016

Եթե ռուսական բլոգոսֆերան մի քանի օր շարունակ քննարկում էր համացանցում հրապարակված Նիկիտա Ջիգուրդայի սեքս տեսագրությունները, ապա հիմա «ռումբը» պայթել է Дом-2 հեռուստանախագծի հաղորդավարուհի Օլգա Բուզովայի ոտքերի մոտ, որի լուսանկարները, ինտիմ տեսագրություններն ու Դմիտրի Նագիեւ անունով օգտատիրոջ հետ նամակագրությունը համացանցում հրապարակել են հաքերներ։

Եվ այսպես, բաժանորդներից մեկը, որը հեռախոսում գրանցված էր որպես «Դմիտրի Նագիեւ», իր զրուցակցին՝ Օլգային, հրավիրել է «Ձայնը» հեռուստանախագիծ՝ տեսնելու, թե ինչպես է «աշխատում վարպետը»։ Նաեւ հանդիպումների բացակայությունը բացատրելով չափազանց զբաղվածությամբ, հաղորդագրությունների հեղինակը խորհուրդներ է տվել, թե աղջիկը ինչպես կարող է դուրս գալ դեպրեսիայից ու նրան հաճոյախոսություններ արել։ «Ես այսօր գիշերը Պիտեր եմ մեկնում՝ ներկայացումների։ Եվ Տվեր՝ «Ֆիզրուկի» համար։ Ինձ ուղարկիր լուսանկարներ, տեսագրություններ, ամեն ինչ ուղարկիր։ Առայժմ այսպես։ Համարիր, թե բանակ եմ գնացել։ Քնել, զբոսնել *** ել. սա է մոտակա երկու շաբաթների կարգախոսը»,- Դմիտրի Նագիեւ նիքով օգտատիրոջը մեջբերում է  Life.ru-ն։

Ուշագրավ է, որ «Նագիեւ» ազգանունով վերնագրված փաստաթղթերի պահոցում կան լուսանկարներ, որտեղ Օլգա Բուզովային նման մի աղջիկ ցուցադրում է իմ մարմնի ինտիմ մասերը՝ մեկ զգեստը վերեւ բարձրացնելով, մեկ շապիկը իջեցնելով։

Հետաքրքիր է նաեւ այն, որ այս նամակագրության պահին Օլգա Բուզովան դեռ ամուսնացած էր ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ։ Օլգան օրերս է դիմել ապահարզանի, ինչի մասին մամուլը տեղյակ չէր։



© NEWS.am STYLE