Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը առանձին են ապրում նույն տանը. ռեփերին հեռու են պահում երեխաներից

12:13   3 դեկտեմբերի, 2016

Երկու օր առաջ Քանյե Ուեսթին դուրս են գրել Լոս Անջելեսի հիվանդանոցից, որտեղ նա հայտնվել էր հյուծվածություն եւ պարանոյա ախտորոշումով։ 39-ամյա ռեփերը հիմա գտնվում է Քիմի մոր՝ Քրիս Ջենների տանը, անձնական բժշկի հսկողության տակ։

Երեկ Քիմ Քարդաշյանը քույրերի հետ տոնում էր Ուեսթի վերադարձը, նաեւ որդու՝ Սեյնթի ծննդյան օրը, չնայած տղան դեկտեմբերի 5-ին է ծնվել։

Միաժամանակ Us Weekly-ն հայտնում է, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ապրում են նույն տանը, բայց առանձին, իսկ երեխաներին հիմա առհասարակ չեն թողնում մոտենալ Քանյեին, քանի որ երգիչը դեռ ամբողջովին չի ապաքինվել նյարդային խանգարումից։

«Քանյեին հսկում է անձնական բժիշկը, նրան նաեւ անընդհատ այցելում են հիվանդանոցի բժիշկները։ Քիմն աջակցում է ամուսնուն, բայց ոչ ոք չգիտի, թե երբ Քանյեն ամբողջովին կապաքինվի։ Քիմի կողոպտվելը ու Քանյեի գերծանրաբեռնվածությունը ռեփերին հասցրել են նյարդային խանգարման։ Բայց մինչեւ այդ ախտորոշումն էլ Քանյեն իր վարքագծով մտահոգում էր Քիմին։ Նա ուրախ է, որ Քանյեն հանգստանում է, ու որ նրա մասին հոգ են տանում բժիշկները։ Քիմը կարծում է, որ դա կփրկի իր ընտանիքը։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Քիմին, փորձում են օգնել նրան»,- պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Ի դեպ, Քրիս Ջենների առանձնատանն արդեն հսկայական սուրբծննդյան տոնածառ է հայտնվել։



© NEWS.am STYLE