50 Cent–ը՝ Քանյե Ուեսթի նյարդային խանգարման մասին

13:06   3 դեկտեմբերի, 2016

Քանյե Ուեսթը վերջապես տանն է։ 39-ամյա ռեփերը հիմա Քիմի մոր՝ Քրիս Ջենների տանն է՝ անձնական բժշկի հսկողության տակ։ Երգչի մոտ նյարդային խանգարում էր սկսվել, եւ հիմա ով չի ալարում՝ մեկնաբանում է Ուեսթի վիճակը։ Վերջերս Snoop Dog–ը Քանյեին խելագար էր անվանել, իսկ հիմա մեկ այլ հանրահայտ ռեփեր 50 Cent -ը Watch What Happens Live–ում իր կարծիքն է հայտնել Քանյե Ուեսթի նյարդային խանգարման մասին։

«Կարծում եմ՝ Քանյեի վրա Քիմի հետ Փարիզում տեղի ունեցած կողոպուտն է ազդել։ Շատերն ասում են, թե Քանյեն ձեւացնում է, որպեսզի ապահովագրական վճար ստանա շրջագայությունը չեղարկելու համար, բայց ես այդպես չեմ կարծում։ Նա գերհոգնած է, նրան հանգիստ է պետք»,- ասել է ռեփերը

Աղբյուր՝ TMZ

 



© NEWS.am STYLE