Դմիտրի Նագիեւն ու Օլգա Բուզովան մեկնաբանել են սեքս նամակագրությունը

14:15   3 դեկտեմբերի, 2016

Երեկ ռուսական լրատվամիջոցները քննարկում էին Дом-2 հեռուստանախագծի  հաղորդավարուհի Օլգա Բուզովային վերաբերող սկանդալը։ Օլգայի լուսանկարները, ինտիմ տեսագրություննեն ու «Դմիտրի Նագիեւ» անունով օգտատիրոջ հետ նամակագրությունը արտահոսել էր համացանց՝ հաքերների թեթեւ ձեռքով։

Ուշագրավ է, որ «Նագիեւ» ազգանունով վերնագրված փաստաթղթերի պահոցում կան լուսանկարներ, որտեղ Օլգա Բուզովային շատ նման մի աղջիկ ցուցադրում է իմ մարմնի ինտիմ մասերը՝ մեկ զգեստը վերեւ բարձրացնելով, մեկ շապիկը իջեցնելով։

Հետաքրքիր է նաեւ այն, որ նամակագրության պահին Օլգա Բուզովան դեռ ամուսնացած էր ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ (զույգը օրերս է բաժանվել)։

Դմիտրի Նագիեւը մեկնաբանել է իր նամակագրությունը՝ այն անվանելով «սարքած»։

Հանրահայտ հաղորդավարը նշել է, որ Բուզովային այդքան էլ լավ չի ճանաչում։

«Ես ու Օլգան ամբողջ կյանքում ընդամենը հինգ անգամ ենք հանդիպել ու մեզ կապում են ընկերական հարաբերություններ, հավատացե՛ք։ Ինչ վերաբերում է նամակագրությանը, ապա կարծում եմ, յուրաքանչյուրն այդպես կվարվեր, կաջակցեր մարդուն»,- ասել է հաղորդավարը։ Սակայն Դմիտրին կտրականապես հերքում է այն տեղեկությունը, որ ինքն իբրեւ Բուզովայից ինտիմ տեսագրություններ է ստացել, գրում է Life.ru–ն։

Բուզովան նույնպես մեկնաբանել է իրավիճակը․«Դա ստորություն է ու դաժանություն»։

Նրա նախկին ամուսին ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովն էլ է որոշել իր տեսակետը հայտնել։

29-ամյա կիսապաշտպանը խոստովանել է, որ արդեն վաղուց կասկածներ ուներ, որ կինն իրեն դավաճանում է։

«Կարծում եմ հիմա ինձ կարելի է պաշտոնապես համարել ազատ տղամարդ։ Իմ բոլոր կասկածները  հաստատվեցին։ Ես ցնցված եմ»։



© NEWS.am STYLE