Արամեն, Միհրան Հարությունյանը, Ռազմիկն ու Սիլվան՝ մեկ լուսանկարում

11:31   3 դեկտեմբերի, 2016

Վերջին մի քանի օրերին հայ հայտնիները մեկը մյուսի հետեւից մեկնում են Մոսկվա՝ մասնակցելու դեկտեմբերի 3-ին այստեղ կայանալիք «Տաշի Շոուին»։ Իհարկե, Կրեմլի համերգասրահում ամեն օր չես երգի, եւ հայ երգիչ-երգչուհիները շտապել են մասնակցելու երաժշտական մրցանակաբաշխությանը։

Фото опубликовано Sofi Mkheyan (@sofimkheyan)

Ռազմիկ Ամյանին, Արամեին եւ կարելի է ասել՝ արդեն նրա անբաժանելի գործընկեր Սիլվա Հակոբյանին Մոսկվայում դիմավորել է հայ հայտնի ըմբիշ, 2016-ին Ռիոյում կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը։

Այս մասին երկրպագուներին պատմել է Արամեն՝ համատեղ սելֆին հրապարակելով Instagram-ում։

Фото опубликовано arameofficial (@arameofficial)

Նշենք, որ նոյեմբերին Միհրանը ներկա է եղել Արամեի եւ Սիլվա Հակոբյանի՝ Խիմկիում կայացած համերգին, որը հայ արտիստները նվիրել են ճանաչված ըմբիշին:

Фото опубликовано Silva Hakobyan (@silvahakobyanofficial)



© NEWS.am STYLE