Քլոե Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչպես մարզել հետույքի մկանները Vogue –ի համար արված տեսագրությունում

16:22   3 դեկտեմբերի, 2016

Vogue–ի համար արված տեսագրությունում Քլոե Քարդաշյանը ցույց է տվել՝ ինչպես է պետք ճիշտ զարգացնել հետույքի մկանները։ Տեսահոլովակը հայտնվել է Vogue հանրահայտ ամսագրի Youtube ալիքում։

«Ահա իմ սիրելի վարժությունները, որոնց շնորհիվ դուք ջինսով ավելի լավ տեսք կունենաք։ Հիշեք, երբեք չեք զղջա, որ արել եք այս վարժությունները, հակառակը՝ կզղջաք, եթե չանեք»,- ասում է տեսագրությունում Քիմ Քարդաշյանի քույրը։

Ի դեպ, Քլոեն մշտապես պնդում է, որ իր հետույքը մարզումների արդյունք է, չնայած Քլոեի երկրպագուները չեն հավատում, որ աղջիկը պլաստիկ վիրահատություններ չի արել։



© NEWS.am STYLE