Էշթոն Քաթչերն ու Միլա Քունիսը հայտնել են նորածին որդու անունը

17:24   3 դեկտեմբերի, 2016

Էշթոն Քաթչերն ու Միլա Քունիսը հայտնել են իրենց նորածին որդու անունը, գրում է Just Jared-ը։ Երեխային կոչել են Դիմիտրի Պորտվուդ Քաթչեր։

Տղան ծնվել է նոյեմբերի 30-ին գիշերը ժամը 1։21-ին, մոտ չորս կիլոգրամ քաշով։ Ինչ վերաբերում է երեխայի լուսանկարներին, մենք գիտենք, որ Միլան ու Էշթոնը կողմնակից չեն իրենց երեխաների կյանքը ցուցադրական դարձնելուն ու դժվար թե մոտ ժամանակներս մենք իմանանք, թե ինչ տեսք ունի փոքրիկ Դիմիտրին։

Հիշեցնենք, որ Էշթոն Քաթչերն ու Միլա Քունիսը ունեն նաեւ դուստր՝ Ուայեթը, որը լույս աշխարհ է եկել 2014-ի հոկտեմբերի 1-ին։

 



© NEWS.am STYLE