«Հայաստան՝ ճամփորդություն դեպի Չինաստան». պատմության գաղտնիքները լուսաբանող ֆիլմ (Ֆոտո)

22:30   22 հոկտեմբերի, 2012

Ավարտվեց «Հայաստան՝ ճամփորդություն դեպի Չինաստան» վավերագրպական ֆիլմի նկարահանումների վերջին փուլը։ Վերջին շաբաթներում նկարահանումներն ընթանում էին Մետաքսե ճանապարհի քաղաքների երկայնքով։ Հայերի պատմական հետքերը փնտրող նկարահանող խումբը եղավ չինական Սիան, Ուրումչի, Ցզյայուգան քաղաքներում և Տիբեթում։ Մասնավորապես հետազոտվել է հայտնի Նեստորիանական Ստելան, թվագրված՝ 781-ով, որի վրա փորագրված են հայկական խաչը և «Ալոուպեն» անունը չինարենով:

Ինչպես NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գինին, որոշ գրառումների համաձայն քրիստորենությունը Չինաստանում տարածել  է «խորհրդավոր մարդն Արևմուտքից», ով հայտնի է որպես Ալոուպեն, որը, հաշվի առնելով, որ չինարենում բացակայում է «ռ» տառը, միանգամայն կարող էր լինել Ռուբենը։ «Իմ անունն էլ է Ռուբեն, և Չինաստանում ապրելուս տարիներին ես սովորել եմ իմ անվան նման արտասանությանը», - նշեց նա։

Ինչ վերաբերում է Ստելային, ապա, Ռուբեն Գինու խոսքով, չնայած որ այն անվանում են ասորիական, այն ավելի շուտ արևելյան է համարվում ։ «Այն անվանում են ասորիական միայն այն պատճառով, որ դրա վրա սիրիական գրեր կան։ Սակայն պետք չէ մոռանալ, որ այն ժամանակ դա Արևելքի առաջին քրիստոնյաների միաջազգային լեզուն էր, և պարզապես դրա հիման վրա անվանել Ստելան ասորիական արդեն իսկ ճիշտ չէ»։ Նույնիսկ հիմա, 21-րդ դարում Միջին Ասիայի քրիստոնեկան եկեղեցիներում պատարագները սիրիական լեզվով են։ Հաճախ տեղացինեը նույնիսկ չեն հասկանում այդ լեզուն»-ասում է Գինին։

Ֆիլմի ռեժիսորը նաև նշեց, որ Նեստորիական ստելայի վրայի խաչը համանման է այդ ժամանակահատվածին մոտ այլ խաչերին, որը կարելի է գտնել Հայաստանում (օրինակ՝ Նորատուսի գերեզմանոցում)։ «Հենց այդպիսի խաչեր ես տեսել եմ Դվին քաղաքի գտածո արտեֆակտերի մեջ, իսկ Դվինը Մետաքսի ճանապահին ընկած մեծ քաղաք էր, որն ակտիվ առևտրի մեջ էր Չինաստանի հետ», - ընդգծեց նա։ Գինիի խոսքով, համաձայն վերջերս արված չինական գրառումների թարգմանությունների, Սասանիդների վերջին թագավոր Հազկերտ Գ-ի վերջին որդին՝ Պերոզը, արաբական խալիֆայության հարձակման ժամանակ հայ նախարարների հետ փախել է Չինասատան։ Չինաստանի Գաո Ձուն կայսրը թույլ է տվել նրանց ապրել հարևանությամբ, և նրանց իր մայրաքաղաքի` Չանան (ժամանակակից Սիան) քաղաքի մոտ հողեր է հատկացրել։ Տեղանքը ստացավ Արևմտյան արքայի գյուղ անվանումը, որը նկարահանող խումբը կարողացավ գտնել վերջերս արված գիտարշավի ժամանակ։ Ոչ հեռու հայտնաբերվեց նաև պարսկական արքայի որդու արձանը։ Գլխատված արձանի մեջքին, 1500 տարի անց, կարելի է կարդալ Պերոզի անունը։

Պետք չէ զարմանալ, որ Չինաստան տանող ճանապարհները մեր նախնիներն ավելի լավ գիտեին, քան ժամանկակիցները։ Դրա ապացույց կարող է լինել Մատենադարանում պահվող XII-XIV դարերի հայալեզու անանուն քարտեզը, որտեղ նշված է ոչ միայն Չինաստանը, այլև Ճապոնիան։ Այդ քարտեզը կազմաված է եղել աշխարհագրական բացահայտումներից դարեր առաջ։ Դեռ մի 250 տարի էլ պետք էր, որպեսզի Կոլումբոսը առագաստները բարձրացներ ու ուղղորդվեր Ամերիկա։

Առջևում՝ Մեքսիկան, է, Հոնգկոնը, Խարբինն ու Ղրղզստանը։ Վերջինը մեր նախագծի համար հատուկ նշանակություն ունի, քանի որ այս տարվա օգոստոսին Հնդկաստանի քաղաքներն այցելելով, մենք լսեցինք մի յուրատեսակ պատմություն, որի արմատները Հնդկաստանով տանում են Հայաստանից դեպի Չինաստան։ Բայց այդ մասին ես կպատմեմ միայն Բիշկեկից վերառադռնալուց հետո»,-ասաց Ռուբեն Գինին։

Ֆոտո՝ Ռուբեն Գինի



© NEWS.am STYLE