Քեթի Հոլմսը՝ գաղտնի ամուսնության ու Ջեյմի Ֆոքսի հետ իր հարաբերությունների մասին

18:06   3 դեկտեմբերի, 2016

Քեթի Հոլմսը պատմել է Ջեյմի Ֆոքսի հետ իր հարաբերությունների մասին։ Ամռանը դերասանների կապի մասին լուրերը հաստատել էր Ֆոքսի մտերիմ ընկերուհին՝ դերասանուհի Կլաուդիա Ջորդանը։

New York Times-ին տված հարցազրույցում Թոմ Քրուզի նախկին կինը պատմել է, որ այս պահին իր կյանքում ոչ մի տղամարդ չկա՝ չնայած մամուլն արդեն երկրորդ տարին է խոսում է դերասան Ջեյմի Ֆոքսի հետ նրա սիրային կապի մասին։

«Ոչ, իմ կյանքում ոչ մի տղամարդ չկա։ Եւ ես գաղտնի չեմ ամուսնացել։

Ամուսնալուծությունից հետո (չորս տարի առաջ-խմբ․) ես հարաբերություններ չեմ փնտրել, իմ կյանքում ես եմ ու դուստրս (Սուրին տասը տարեկան է–խմբ․ ) ու ինձ այդքանը միանգամայն բավական է»,- ասել է 37-ամյա Քեթին։



© NEWS.am STYLE