Գեղեցկուհի Թայրա Բենքսը դարձավ 43 տարեկան. սուպորմոդելի TOP 10 ամենահմայիչ կերպարները (ֆոտո)

12:08   4 դեկտեմբերի, 2016

Ո՞վ է ուզում լինել բարձունքում՝ այս հարցն է տալիս Թայրա Բենքսը «Ամերիկայի հաջորդ թոփ-մոդելը» նախագծի յուրաքանչյուր եթերաշրջանում։

Նորաձեւության բոլոր հնարավոր բարձունքները նվաճաճ սուպերմոդելն, ի դեպ, այսօր դարձավ 43 տարեկան։

Իր մոդելային կարիերան Թայրան սկսել է 15 տարեկանում։ Նա դարձել է առաջին աֆրոամերիկուհին, որը երբեւէ հայտնվել է GQ եւ  Sports Illustrated Swimsuit Issue հեղինակավոր ամսագրերի շապիկներին։

Բացի մոդելային կարիերայից արտիստիկ մոդելը նկարահանվել է նաեւ մի քանի ֆիլմերում, որոնցից են՝ «Կենդանի տիկնիկը», «Բար «Կեղտոտ կոյոտ»» եւ այլն։

Սուպերմնոդելը վերջին շրջանում զբաղված էր «Ամերիկայի հաջորդ թոփ-մոդելը» հայտնի նախասգծի աշխատանքներով։ 22 եթերաշրջանից բաղկացած այս ծրագրի շրջանակներում Թայրան իր հմտություններով էր կիսվում երիտասարդ եւ անփորձ մոդելների հետ՝ նախագծի վերջում նրանց վերածելով իսկական մոդելների։

Ամենապրոֆեսիոնալ եւ գեղեցիկ սուպերմոդելներից մեկի ամենահմայիչ կերպարները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE