«Ամանորյա» ուտեստ կամ ձու՝ մսի մեջ. բաղադրատոմս NEWS.am STYLE-ից

18:13   4 դեկտեմբերի, 2016

Ամանորը սարերի հետեւում չէ, եւ բոլոր տանտիրուհիներն ուզում են հարազատներին եւ հյուրերին որեւէ նոր ուտեստով զարմացնել: Սակայն հայտնի է, որ տոնական օրերին ոչ բոլոր տնտեսուհիներն են համարձակվում փորձեր անել: Այնպես որ՝ առաջարկում եմ այս պարզ, բայց ինքնատիպ եւ համեղ ուտեստը նախապես պատրաստել, առանց հատուկ առիթի:

«Ամանորյա» ուտեստի պատրաստման համար մեզ անհհրաժեշտ են.

Խոզի միս՝ 250 գրամ;

Տավարի միս՝ 250 գրամ;

Սոխ՝ 1 հատ;

Ձու՝ 3 հատ;

Մանրացված պաքսիմատ՝ 2 ճ/գ;

Աղացած սեւ պղպեղ;

Աղ;

Կանաչեղեն:

Սոխը խորանարդաձեւ կտրատեք, կանաչեղենը մանրացրեք:

Աղացած տավարի միսը խառնեք խոզի մսին, ավելացրեք սոխը, կանաչեղենը, պաքսիմատը, ձուն, աղն ու պղպեղը:

Ստացված զանգվածը երկու մասի բաժանեք:

Մի մասին բոքոնի տեսք տվեք: Վերեւից դրեք նախապես խաշած երկու ձուն, մսի մնացած մասով ծածկեք:

Փաթաթեք փայլաթիթեղով եւ 50 րոպե եփեք ջեռոցում:

Ձեր հարազատներին զարմացրեք եւ ուրախացրեք սովորական օրերին, մի՛ սպասեք տոներին:

Բարի ախորժակ...

 

Ձեր՝ Մաշա



© NEWS.am STYLE