Բոլոր ամուսնալուծությունների միակ պատճառը

19:04   15 հունվարի, 2017

Սիրային հարաբերություններում գլխավոր դժվարությունը ամուսնության մեջ ներդրումներ կատարելու ցանկության բացակայությունն է: Այդ թեմայով շատ քննարկումներ կարելի է կազմակերպել: Մարդկանց չի հետաքրքրում ամուսնության մեջ ներդրումներ կատարելը, քանի որ նրանք այլեւս չե՞ն սիրում իրար, թե՞ նրանք միմյանց այլեւս չեն սիրում իրենց ծուլության պատճառով:

Այսպես թե այնպես բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք ազդել մեր զգացմունքների վրա՝ դրանցում ավելի շատ ներդրումներ կատարելով, քան սովորաբար:

Հայտնի է, որ մենք սկսում ենք ավելի շատ սիրել այն, ինչը տաժանակիր աշխատանքով ենք ձեռք բերել: Եթե 2 տարի գումար եք հավաքել թանկարժեք մեքենայի համար, դուք հաստատ այն շատ եք սիրելու: Նույնը՝ հարաբերությունների դեպքում: Սիրո կրակը պետք է միշտ թեժացնել հոգատարության եւ ուշադրության «փայտերով»: Մենք սիրում ենք այն, ինչի վրա ծախսում ենք մեր ժամանակը, էներգիան եւ փողը:

Առաջարկում ենք ամեն օր կրկնել 5 պարզ պրոցեդուրա, որոնք կարող են վերականգնել սերը ձեր եւ ձեր ամուսնու միջեւ:

1.Ամուսնուն հարցրեք, թե ինչպես է անցել նրա օրը

Դա ոչ թե նրան է պետք, այլ ձեզ: Դուք պետք է ամեն օր ձեզ հիշեցնենք, որ ոչ միայն ձեր կյանքն է ծանր: Հետաքրքրություն ցուցաբերեք նրա կյանքի նկատմամբ: Հարցրեք, թե ինչ է տեղի ունենում նրա հետ, երբ նա ոտքը դուրս է դնում տան շեմից:

2. Միշտ համբուրեք նրան ճանապարհելիս եւ դիմավորելիս

Համբույրը հզոր խթան է ֆիզիկական եւ հուզական կապը պահելու համար: Այն նաեւ հիշեցնում է, որ դուք դեռեւս ամուսիններ եք: Համբուրեք ամուսնուն, երբ նա գնում է աշխատանքի, երբ վերադառնում է: Թող դա սովորություն դառնա, անգամ՝ առօրեական:

3. Գրեք նրան

Ամուսնուն հարցրեք, թե ինչպես է ընթանում նրա օրը: Հնարավոր է, հենց հիմա նա իրեն ճնշված է զգում եւ էմոցիոնալ միության կարիք ունի նրա հետ, ով կսատարի իրեն:

Իհարկե, զանգը կարող է ոչ միշտ տեղին լինել: Այդ պատճառով սիրո էլեկտրոնային խոստովանություններ գրեք նրան: Կամ օգտագործեք Skype-ը:

4. Զրուցեք: Գոնե օրական 5 րոպե

Ցանկացած հարաբերություն զրույց է պահանջում: Ցերեկը ժամանակ չունե՞ք: Գոնե 5 րոպե զրուցեք քնելուց առաջ: Կամ նախաճաշելիս: Լուռ մի՛ ծամեք ուտելիքը: Անջատեք հեռուստացույցը, դրեք խոսափողը: Ուղղակի խոսեք նրա հետ, ով ձեր կողքին է այդ պահին:

5. Գրկախառնվեք գոնե օրական 30 վայրկյան

Աշխատանքի գնալուց առաջ, սեղանի շուրջ նստելիս, քնելուց առաջ գրկեք ձեր ամուսնուն: Ֆիզիկական գրկախառնությունները ձեր հոգուն եւ մտքին ստիպում են խորը կապ ստեղծել այդ մարդու հետ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրկախառնությունները իջեցնում են արյան ճնշումը: Դրանից կարող է անգամ հիշողությունը լավանալ: Ֆիզիկական հպումը միայն սեքսը չէ:

Ձեր ամուսնությունը ոչինչ չի պահանջում ավելին, քան ընդամենն այն ուղղելու մտադրություն: Երջանիկ է այն ընտանիքը, որտեղ ամուսինները հասկանում են, թե ինչքան հեշտ է կորցնել այն, ինչ ունես: Ամուսնությունը սպանում է ոչ թե դավաճանությունը, այլ անտարբերությունը:



© NEWS.am STYLE