Սիրուշոյի սելֆին՝ հայտնի հնդիկ դերասանի հետ

10:07   4 դեկտեմբերի, 2016

Սիրուշոն սոցցանցերի իր էջերում նոր լուսանկար է հրապարակել եւ ուրախացրել իր երկրպագուներին: Կադրում երգչուհին սելֆի է անում ամերիկյան «Մեծ պայթյունի տեսություն» սիթքոմի աստղ Կունալ Նայարի հետ: Բրիտանիայում ծնված հնդիկ դերասանին ճանաչում է բերել հենց այս ֆիլմում իր մարմնավորած Ռաջ Կուտրապալիի կերպարը:

A photo posted by Sirusho (@sirushoofficial) on

««Մեծ պայթյունի տեսության» երկրպագուները կհասկանան»,- լուսանկարը մեկնաբանել է երգչուհին:

Նշենք, որ երգչուհին այժմ ԱՄՆ-ում է, որտեղ էլ հանդիպել է 35-ամյա դերասանին:

 



© NEWS.am STYLE