«Եվրատեսիլ 2017». Մրցույթը կարող են Կիեւից Մոսկվա տեղափոխել

12:32   5 դեկտեմբերի, 2016

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի անցկացման վայրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Միջոցառումը պետք է կայանա Կիեւում, բայց կազմակերպիչները ֆինանսավորման հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, եւ ուկրաինական կողմը չի կարողանում սահմանված ժամանակացույցին համապատասխան պատրաստվել:

«Եվրատեսիլ 2017» մրցույթը պետք է անցկացվի մայիսին, Կիեւում: Տոմսերը 20-30-ից մինչեւ 100 եվրո կարժենան:

Բայց Կիեւում մրցույթի կազմակերպման հետ կապված խնդիրները եվրոպական կազմակերպիչներին ստիպում են այլընտրանքային հարթակներ որոնել:

Եվրոպական հեռարձակողների միությունում արդեն քննարկումներ են տեղի ունեցել «Եվրատեսիլ»-ն այլ վայրում անցկացնելու հնարավորության շուրջ. տարբերակներից մեկը Մոսկվան է: Դեկտեմբերի 8-ին կայանալու է Միության նիստը, որի ընթացքում գնահատվելու է «Եվրատեսիլ 2017»-ի նախապատրաստման ընթացքը, ինչպես նաեւ վերջնական որոշում է կայացվելու այն մասին, թե որտեղ է հաջորդ տարի անցկացվելու մրցույթը:

 

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE