Քիմ Քարդաշյանը մտադիր չէ բաժանվել Քանյե Ուեսթից

10:10   5 դեկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ապահարզամանի մասին լուրերն արդեն երկու շաբաթ է՝ շրջանառվում են առաջատար պարբերականներում:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Քանյե Ուեսթը Քիմի մոր՝ Քրիս Ջեների տանը բժիշկների հսկողության տակ է: Հայտնի է, որ 39-ամյա ռեփերը նյարդային խանգարում է ունեցել՝ հյուծման եւ աշխատամոլության պատճառով:

Մինչ Քանյեն հիվանդանոցում էր, համացանցում լուրեր էին պտտվում այն մասին, որ Քիմին ձանձրացրել է ամուսնու պահվածքը, եւ նա մտադիր է բաժանվել:

Շտապենք հանգստացնել աստղային զույգի երկրպագուներին. հայուհին ոչինչ չի պատրաստվում փոխել անձնական կյանքում:

«Քիմը մտադիր չէ բաժանվել Քանյե Ուեսթից: Նա լուրջ չի ընդունում համացանցում տարածված լուրերը: Քիմը մտահոգված է Քանյեի վիճակի համար եւ նրա կողքին է: Նա ուզում է, որպեսզի Քանյեն արագորեն կազդուրվի, Քիմը սիրում է ամուսնուն: Քանյեին բազմաթիվ մարդիկ են սատարում, իսկ Քիմը հետեւում է, որպեսզի նա հանգստանա եւ թերապիա անցնի»,- Քարդաշյան ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին է վկայակոչում E! կայքը, որին կարելի է հետեւել այն պարզ պատճառով, որ այն Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուն է նկարահանում։



© NEWS.am STYLE