«Եվրատեսիլ 2017»-ի կազմակերպիչները՝ մրցույթը Մոսկվա տեղափոխելու մտադրության մասին

13:34   5 դեկտեմբերի, 2016

«Եվրատեսիլ 2017» մրցույթը պետք է անցկացվի մայիսին, Կիեւում: Տոմսերը 20-30-ից մինչեւ 100 եվրո կարժենան: Հաղորդվել էր, որ Կիեւում մրցույթի կազմակերպման հետ կապված խնդիրները եվրոպական կազմակերպիչներին ստիպում են այլընտրանքային հարթակներ որոնել:

Եվրոպական հեռարձակողների միությունում (EBC) արդեն քննարկումներ են տեղի ունեցել «Եվրատեսիլ»-ն այլ վայրում անցկացնելու հնարավորության շուրջ. որպես տարբերակ առաջարկվել է նաեւ Մոսկվան: Դեկտեմբերի 8-ին կայանալու է Միության նիստը, որի ընթացքում գնահատվելու է «Եվրատեսիլ 2017»-ի նախապատրաստման ընթացքը, ինչպես նաեւ վերջնական որոշում է կայացվելու այն մասին, թե որտեղ է հաջորդ տարի անցկացվելու մրցույթը:

Հիմա էլ հայտնի է դարձել, որ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հերքել է մրցույթը Կիեւից Մոսկվա տեղափոխելու մասին տեղեկությունը: Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ միջազգային մրցույթի կազմակերպիչները դրա անցկացման վայրը փոխելու ծրագրեր չունեն:



© NEWS.am STYLE