Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը հայուհու մոր տնից սեփական առանձնատուն են տեղափոխվել

13:09   5 դեկտեմբերի, 2016

Անցյալ շաբաթ Քանյեն դուրս գրվեց հիվանդանոցից, եւ Քիմն ամուսնու հետ ժամանակավորապես մոր՝ Քրիս Ջեների տանն էր:

Եվ մինչ համացանցում բուռն քննարկում են Քիմի եւ Քանյեի հնարավոր ամուսնալուծության մասին լուրերը, աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները հերքել են այս տեղեկությունը:

Ավելին, հայտնի է դարձել, որ Քիմն ու Քանյեն տեղափոխվել են Բել Էյրի իրենց առանձնատուն, որտեղ 39-ամյա ռեփերն իր անձնական բժշկի հսկողության ներքո է:

«Քանյեն երջանիկ է տանը՝ ընտանիքի հետ: Նա հանգստանում է աշխատանքից եւ ուժ հավաքում: Նրա նյարդային խանգարումը մի քանի պատճառ ուներ. Քիմի հետ Փարիզում կատարվածի հետեւանքով սթրես, նորաձեւության ոլորտում ինտենսիվ աշխատանքային գրաֆիկ, անդադար համերգներ: Քանյեն երկրպագուների համար հայտարարությամբ հանդես կգա, բայց ոչ հիմա»,- հաղորդել է բրիտանական Daily Mail-ի աղբյուրը:

Ի դեպ՝ Քիմի հարեւաններն են Ջենիֆեր Էնիսթոնն ու Սառա Միշել Գելարը:



© NEWS.am STYLE